Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

Աջափնյակի թաղապետը հաստատել է, որ հեռանում է պաշտոնից

18:53, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.
Աջափնյակի թաղապետը հաստատել է, որ հեռանում է պաշտոնից

Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը գրառում է կատարել ու հաստատել՝ այսօրվանից դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։ «Հարգելի՛ աջափնյակցիներ,
     այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:
     Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:
     Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար:
     Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում»,- գրել է նա:

1450 | 1
Facebook