Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի գրառումը․ «Սիրելի երևանցիներ, այսօր միասին նոր ռեկորդ ենք գրանցել։ Մեր #Առավելագույնը100դրամ նախաձեռնության շրջանակներում տրանսպորտի թանկացման դեմ իր ստորագրություն է դրել ևս 4420 մարդ։
Այսպիսով, ստորագրահավաքի երեք օրերի ընթացքում ունենք արդեն 11 315 ստորագրություն։ Շարունակում ենք նույն տեմպով, վաղն առավոտվանից սպասեք մեզ Երևանի փողոցներում»։