Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Ծեծել են «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենին

22:48, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.
Ծեծել են «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենին

Հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ալյոշա Մ-ն է։ Պարզվել է նաև, որ Ալյոշա Մ-ն և վերջինիս վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արման Մ-ն հոկտեմբերի 30-ին ժամը 13։00-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ-ի հետ, որից հետո վերջինս Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Մ-ի և 29-ամյա Արթուր Ա-ի հետ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում գործող «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց Ալյոշա Մ-ին դուրս են կանչել ընկերության մուտքի ուղեփակոցի մոտ, ընկերության աշխատակիցների ներկայությամբ վիճաբանել են նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, որի ընթացքում Անդրանիկ Փ-ն մի քանի անգամ հարվածել է Ալյոշա Մ-ին, իսկ Դավիթ Մ-ի կողմից Ալյոշա Մ-ին հարվածելու արդյունքում վերջինս ընկել է գետնին և գլխով հարվածել քարին: Արդեն նոյեմբերի 1-ի առավոտյան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Անդրանիկ Փ-ն և Դավիթ Մ-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն: Ըստ բժշկի՝ Ալյոշա Մ-ն ունի գանգոսկրի կոտրվածք և վիճակը գնահատվում է ծանր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ալյոշա Մ-ն «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենն է։

3824 | 0
Facebook