Արևմտյան երկրների քաղաքականությունը, որոնք հավատում են իրենց անպատժելիությանը, սպառնում է աշխարհին համընդհանուր ողբերգությամբ, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով միջազգային քննարկման «Վալդայ» ակումբի 21-րդ լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ միջազգային հակամարտություններն ու բախումները հղի են փոխադարձ ոչնչացմամբ, և ոչ ոք երաշխիք չի տալիս, որ միջուկային զենք չի օգտագործվի։