Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ընդամենն առաջարկվում է օրհներգի քառատողերի փոփոխություն իրականացնել»․ Մովսես Հարությունյան

22:12, հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.
«Ընդամենն առաջարկվում է օրհներգի քառատողերի փոփոխություն իրականացնել»․ Մովսես Հարությունյան

ԱԺ նախագահի մամուլի քարուղար Մովսես Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու այլ պատգամավորների հետ օրհներգի տեքստի փոփոխության նախաձեռնությամբ է հանդես եկել, որպեսզի մեր օրհներգը ոչ թե լացով, կոծով կամ տխրությամբ, այլ դրական նոտայով ավարտվի, իսկ մեր լրագրողների մի մասն էլ չիմացությամբ, մյուս մասն էլ` միտումնավոր, փորձում են աղավաղել այս նախաձեռնությունը ու այն ներկայացնել` «շտապեք, դավաճանների ձեռքերը հասան արդեն մեր օրհներգին» ոճի մեջ։
     Իսկ իրականում, ընդամենն առաջարկվում է օրհներգի քառատողերի փոփոխություն իրականացնել, որպեսզի այն ավարտվի «Թող միշտ պանծա, Հայաստան»-ով։
     Հ.Գ. Ուզեք, թե` ոչ, միշտ պանծալու ենք ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանով»։

1896 | 0
Facebook