ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Հավաստի տեղեկություններ են շրջանառվում, որ Սիսին ջերմ կապերի մեջ է նախկինների հետ, ընդ որում՝ ոչ միայն ուտել-խմելու մակարդակով, այլ սերտ գործընկերային, մասնավորապես շինարարության ոլորտում ջերմ համագործակցում է Թոխմախի Մհերի որդու՝ Դավիթի հետ, նրա բոլոր շինթույլտվություններին կանաչ լույս է տրված, Բեգլարյան Գագիկի որդու՝ Հրանտոյի հետ ասֆալտի թեմաների մեջ է, Արա Սադոյանի հետ՝ գովազդի և տարաբնույթ այլ հարցերի մեջ է, կոմիտասցի նարկոշների հետ իրեն սերտ կապի մեջ է դրել Արամիկը և այլն, սակայն նախկինների մեջ կա մի հետաքրքիր կերպար՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանը, ով ներկայումս հանդիսանում է ՌԴ վարչապետ Մ.Միշուստինի խորհրդականը։ Բացի այն, որ Փաշայանը Ավինյանի հետ մի շարք բիզնեսներում գործընկեր է, նաև ապահովում է Ավինյանի գաղտնի շփումները ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Այդպիսի մի հանդիպում տեղի էր ունեցել Ավինյանի Դուբայ այցելության ժամանակ, երբ վերջինս Փաշայանի միջնորդությամբ հանդիպել էր ռուսական ֆսբ-ի գեներալի հետ, ինչից հետո նրա մոտ բացվել էր վարչապետ դառնալու ախորժակը։ Ի դեպ, նեղ կրուգում իրեն արդեն ապագա վարչապետ է հռչակել՝ ծաղրելով ներկայիս վարչապետին»։