ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
Չորեքշաբթի ժամը 18.00-ի սահմաններում (ԱՄՆ ժամանակով) Հարիսը պետք է ելույթ ունենա, որտեղ պաշտոնապես կընդունի իր պարտությունը նախագահական ընտրություններում:
Դոնալդ Թրամփն էլ նախատեսում է շուտով հաղթական հանրահավաք անցկացնել: