Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 12,501,472 մլն դոլար՝ 2024 թ.-ի օգոստոսի 31-ի համեմատ ավելանալով 36,924 մլն դոլարով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընդհանուր պարտքի կառուցվածքում 6,29 մլրդ դոլարը կազմում է արտաքին պարտքը, այդ թվում պետական պարտքը՝ $5,77 մլրդ, կենտրոնական բանկի պարտքը՝ $521.6 մլն։
6,21 մլրդ դոլարը ներքին պարտքն է, այդ թվում 5,63 մլրդ դոլարը գոյանում է ռեզիդենտների կողմից գնված պետական գանձապետական պարտատոմսերից, $555,9 մլն՝ ռեզիդենտների կողմից արտարժույթով ձեռք բերված պետական պարտատոմսերի դիմաց, 17,6 մլն դոլար՝ ներքին երաշխիքների համար։