Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ գործընկերների համակարգերի խափանումներով»։
Սա ընկերության պարզաբանումն է։
Հետևությունները, թե որքանով էր մայրաքաղաքը պատրաստ` անցնելու էլեկտրոնային համակարգին, ինչպես նաև ինչ ռիսկի առջև ենք կանգնած, թողնում եմ ձեզ»։