Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը. ո՞րն է քո անելիքը». Հայկ Դեմոյան

20:42, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը. ո՞րն է քո անելիքը». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը: Ո՞րն է քո անելիքը ՀՀ քաղաքացի
     Արարատը Արագածով փոխարինող, պատմության դասագրքերը կեղծող ու այլանդակող, ցեղասպանության զոհերի քանակը ճշտող ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը օրակարգից հանող կառավարության հաջորդ թիրախը տրամաբանորեն հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության ժամանակավոր կամ մշտական դադարեցումը: Սա կարմիր գիծ չէ ամենևին, սա վերջնականապես ամեն ինչ թաղելու ու ոչնչացնելու ազդարարումն է: Դրա հավելյալ վկայություններից է նաև վերջին վեց տարիների ընթացքում Ծիծեռնակաբերդում թույլ տված տարատեսակ այլանդակություններն ու հանցավոր գործելաոճը:
     Առաջարկում եմ ստեղծել հանրային վերահսկողության մարմին, որն ուշի ուշով կհետևի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Յուրաքանչյուր ամիս հանդիպում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրինության ու Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ` թանգարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկանալու համար: Այս մարմինը որևէ կերպ չի խոչընդոտելու թանգարանի բնականոն աշխատանքը և որևէ անօրինական գործելաոճ չի որդեգրի:
     Այս առաքելության հիմնական նպատակը հանրային իրազեկման ապահովումն է` հաշվի առնելով այն հնարավոր վտանգները, որոնք կարող են հանգեցնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության դադարեցմանը:
     Ովքե՞ր են պատրաստ միանալ այդ մարմնին, ս. թ. նոյեմբերի 30-ին թանգարանի տնօրինության և Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպելու համար: Հանդիպման մասին թանգարանի տնօրինությունը պաշտոնական նամակով գրավոր կծանուցվի:
     Ծիծեռնակաբերդի համար պայքարը մեկ անձի առաքելությունը չի կարող լինել:
     Տե´ր կանգնիր քո հիշողությանն ու արժանապատվությանը:
     Խնդրում եմ տարածել»:

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
1373 | 1
Facebook