Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Իսրայելի Արդարադատության բարձր դատարանը Բենիամին Նեթանյահուից բացատրություն է պահանջել

19:36, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
Իսրայելի Արդարադատության բարձր դատարանը Բենիամին Նեթանյահուից բացատրություն է պահանջել

Իսրայելի Արդարադատության բարձր դատարանը Բենիամին Նեթանյահուին, կառավարությանը և գլխավոր դատախազին պարտավորեցրել է մինչև նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ն պատասխանել մի քանի կազմակերպությունների միջնորդություններին, որոնք պահանջում են կասեցնել Յոավ Գալանտի հրաժարականը պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտնում է Ynet պորտալը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ոստիկանությունը մոտ 40 մարդու է ձերբակալել Թել Ավիվում բողոքի ցույցերը ցրելու ժամանակ: Ցուցարարները բողոքում էին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հրաժարականի դեմ։

4551 | 0
Facebook