Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հրազդանի կիրճում անորակ ասֆալտապատում-փոսալցում է արվել 2 ամսվա մեջ արդեն 2 անգամ։ Սա ոչ այլ ինչ է, քան անկարողություն և միաժամանակ բյուջեի մսխում»։