Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովի ժամանակ, գրում է АПА-ն։ Էրդողանը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդունվել է 34 տառից բաղկացած համաթյուրքական այբուբեն, որը, նրա խոսքով, «պատմական իրադարձություն է»: