Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ցանկության դեպքում կարելի է գտնել ԱՄՆ հանրապետական նախագահի հետ աշխատելու հնարավորություններ»․ Տաթևիկ Հայրապետյան

14:24, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
«Ցանկության դեպքում կարելի է գտնել ԱՄՆ հանրապետական նախագահի հետ աշխատելու հնարավորություններ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքականությունը փոխշահավետ առաջարկների, օրակարգերի, բովանդակության, համառ աշխատանքի ու կամքի մասին է։ Վստահ եմ՝ ցանկության ու կամքի դեպքում կարելի է գտնել ԱՄՆ հանրապետական նախագահի հետ աշխատելու հնարավորություններ։ Մեկ վառ օրինակն այն է, որ հենց ինքը՝ Թրամփը վերջերս խոսում էր Արցախի քրիստոնյա հայերի մասին։ Սա ուղղակի մի դրվագ է հնարավոր օրակարգից։
     Բայց այստեղ հարցն այն է, որ ՀՀ ղեկավարությունը ունակ չէ ստեղծել բովանդակություն և օրակարգ։ Իր ուղերձը աշխարհին հետևյալն է՝ թողեք ես «խախանդ» հեծանիվ քշեմ ու դմակով խաշլամա ուտեմ։ Այս ուղերձների պարագայում՝ ցանկացած փոխդասավորություն ու ընտրություն չի կարող Հայաստանին օգուտ բերել, քանի որ Հայաստանին վնաս բերող հենց երկրի ղեկավարությունն է, որը հրաժարվում է սեփական շահերից՝ հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, իսկ դիմացը չի ստանում ոչինչ՝ բացի նոր պահանջներից ու պատերազմի սպառնալիքներից։
     Այսօր աշխարհն ամբողջությամբ վերադասավորումների մեջ է․ բոլորն իրենց նոր, ախորժալի տեղն են փնտրում արևի տակ, բացի մեզանից՝ մեր ղեկավարության ուզածը մի նեղ հեծանվային «դարոժկա» է, մեկ էլ մի կուշտ փոր հաց, ուրիշ ոչինչ․․․»։

1142 | 1
Facebook