«Ես չեմ պատրաստվում խնդրել որևէ երկրի ղեկավարության՝ ասելով՝ կլինի՞ մեր էս մի ֆուռ վատ ծիրանն ընդունեք։ Չէ՛, քանի որ եթե դու ինչ-որ մեկին խնդրում ես ընդունել քո վատ մթերքը, դա տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին»,-լրագրողներ հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում «իր ինքնիշխանությունը զիջել լոլիկով կամ ծիրանով»․ «Մեր տնտեսվարողների առջև հստակ խնդիր պետք է դրվի, որ Հայաստանից դուրս եկող սպիրտը պետք է լինի խաղողի սպիրտ, ծիրանը պետք է լինի լավ որակի, մեջը չպետք է լինեն պեստիցիդներ և դա մենք ենք ձեզ ասում, ոչ թե ռուսները, ֆրանսիացիները կամ ամերիկացիները»,- ասաց Պապոյանը։