«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմապատկել զգոնությունը և հաշվարկների սառնասրտությունը՝ միջազգային հարաբերություններում հարափոփոխ և անկանխատեսելի իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար:
Լծվել անդուլ և անհագ աշխատանքի՝ ֆիքսելով երկրի ռազմավարությունն ու ամրապնդելով պետության դիրքերը:
Հաջորդ շաբաթները՝ մինչև հունվարի 20-ը, ինչպես նաև հաջորդ չորս տարիները, լինելու են միջազգային մեծ վայրիվայրումների և մակընթացությունների շրջան:
Այս պայմաններում Հայաստանը պետք է ոչ թե փնտրի այլընտրանքներ, այլ պետք է ստեղծի դրանք՝ ապահովելով իր շահերի պաշտպանությունն ու կայուն զարգացումը միջազգային ասպարեզում»։