ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրոմիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին պետք է ազատել աշխատանքից։ Նման կարգի ղզիկները չպետք է ՀՀ ներկայացնեն»։
Հիշեցնենք՝ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։