«Սա ճակատագրորեն ազդելու է նաև Հայաստանի վրա»․ Հայկ Մարտիրոսյան
13:48, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեսթ Փալմ Բիչում Դոնալդ Թրամփը հայտարարեց հաղթանակի մասին: Դեմոկրատները կորցրեցին նաև Սենատի վերահսկողությունը: Ստորին Պալատը նույնպես վերահսկում են Հանրապետականները: Տեղի ունեցածն աննախադեպ իրադարձություն է: Եվ սա ազդելու է համաշխարհային պատմության ընթացքի վրա: Բայց նաև ճակատագրորեն` Հայաստանի: Այլևս Հայաստանին ամիսներ են մնացել: Բացված են դռները` Իլհամ Ալիևի համար՝ իրականացնելու իր կյանքի երազանքը` վերացնել Հայաստանը: Դեմոկրատների հեռանալով` այլևս քիչ բան է խանգարելու դրա իրականացմանը»: