Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Կապիտալ ծախսերի շուրջ 56%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»․ Վահե Հովհաննիսյան

12:18, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
«Կապիտալ ծախսերի շուրջ 56%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»․ Վահե Հովհաննիսյան

«Պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2025 թվականին կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, դրանք ավելի քան 5.4%-ով կգերազանցեն 2024թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը և կկազմեն ՀՆԱ-ի 6.6 տոկոսը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարն ընդգծեց, որ կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ «Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերն ամբողջ պետբյուջեի ամենաէական մասն են կազմում։

«Կապիտալ ծախսերի շուրջ 56%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»․ Վահե Հովհաննիսյան
983 | 0
Facebook