Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

ԱՄՆ 7 առանցքային նահանգներից 6-ում Թրամփն առաջատարն է

09:42, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
ԱՄՆ 7 առանցքային նահանգներից 6-ում Թրամփն առաջատարն է

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնք որոշիչ դեր ունեն ընդհանուր արդյունքների հարցում, համապատասխան գնահատական են ներկայացրել Fox News-ը, The New York Times-ը, The Washington Post-ը և Axios-ը։ Թրամփը մասնավորապես առաջատար է Վիսկոնսինում, Միչիգանում, Նևադայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում և Արիզոնայում: Փենսիլվանիայում արդյունքները դեռ որոշակի չեն:

«Տատանվող»-ն այն նահանգներն են, որտեղ արդյունքն անկանխատեսելի է ու պարզ է դառնում միայն ընտրությունից հետո. դրանք ունեն որոշիչ ձայներ: Այս նահանգներում դեմոկրատների ու հանրապետականների վարկանիշները սովորաբար մոտ են միմյանց, իսկ ժողովրդագրության փոփոխությունները և քաղաքային ու գյուղական շրջաններում առկա տարբեր տեսակետները անկանխատեսելի են դարձնում վերջնարդյունքը՝ յուրաքանչյուր ընտրական տարում: Նույնիսկ աննշան փոփոխությունը կարող է ազդել ողջ նահանգի ընտրության արդյունքի վրա՝ առավելություն տալով դեմոկրատ կամ հանրապետական թեկնածուին:

4869 | 1
Facebook