Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Թերթերի տեսություն

Սիսիանի համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն. «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
Սիսիանի համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարևոր» որոշում է կայացրել` Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր է հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է:
     Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար: Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին»:

1276 | 2
Facebook