Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ավելի քանի 30000 ձեռներեց ունենալու է ֆինանսական խնդիրներ». Մեսրոպ Առաքելյան

00:18, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
«Ավելի քանի 30000 ձեռներեց ունենալու է ֆինանսական խնդիրներ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․ «Կառավարության կողմից շրջանառության հարկի դրույքաչափի երկու անգամ բարձրացումը փոքր բիզնեսի դեմ իշխանությունների հերթական քայլերից է, որը բացառիկ է իր բացասական ազդեցությամբ։
     Առանց մասնագիտական հիմնավորումների իրականացված փոփոխությունները արձանագրում են մեկ բան․ իշխանությունը հարկ վճարողին տեսնում է` որպես պոտենցիալ հանցագործ և անում է ամեն ինչ շատ հարկ գանձելու և հարկ վճարողի կյանքը բարդացնելու ուղղությամբ։
     Արդյունքում, ավելի քանի 30.000 ձեռներեց ունենալու է ֆինանսական խնդիրներ հարկային բեռի կտրուկ ավելացման պատճառով, ինչը բերելու է գների թանկացման, սոցիալական խնդիրների, հարկերից խուսափելու հնարավոր ռիսկերի։
     Ընդհանրապես, հարկերի բարձրացումը պետք է իրականացվի միայն բացառիկ դեպքերում (օրինակ ՀՆԱ-ի անկում), որը պետք է ամրագրվի օրենսդրությամբ, որը նաև կանխատեսելիություն կստեղծի տնտեսվարողների մոտ՝ խթանելով ներքին և արտաքին ներդրումները»։

2783 | 0
Facebook