Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառումը. «Շուտով` Նիկոլի ագիտպրոպում՝
- Բագրատ Սրբազանն այսօր քայլել է Ռոբերտ Քոչարյանի կառուցած Հյուսիսային պողոտայով,
- Բագրատ Սրբազանը շարունակում է առավոտյան սուրճը եփել Ռոբերտ Քոչարյանի քաշած գազի խողովակների ռուսական գազով,
- Բագրատ Սրբազանը քիչ առաջ Արթուր Սարգսյանի և Գառնիկ Դանիելյանի հետ անցավ Ռոբերտ Քոչարյանի կառուցած Դավիթաշենի կամրջով,
- Բագրատ Սրբազանը քիչ առաջ անցավ Ծովակալ Իսակովի պողոտայով դեպի Արգավանդի խաչմերուկ: Հիշեցնենք՝ այդ պողոտայի վրա է ապրում Ռոբերտ Քոչարյանը:
Կուլմինացիա.
- Բագրատ Սրբազանն ու Ռոբերտ Քոչարյանն այժմ ապրում են միևնույն քաղաքում, և դա Երևանն է»: