Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը». Արտակ Զաքարյան

23:54, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.
«Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե հավատանք GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության` այսօր հրապարակած սոցհարցման արդյունքներին՝ Հայաստանի բնակչության 76.2% կարծիքով՝ թիվ մեկ խնդիրն անվտանգության և սահմանային հարցերն են: Իսկ հարցվածների 64.6%-ը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հավանականությանը:
     Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում գրեթե բոլորը ձգտում են երկարատև խաղաղության, և դա բնական է: Սակայն ա՛յն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հետ վերջին վեց տարիներին, որևէ հիմք չի տալիս մեր քաղաքացիներին` հավատալու Նիկոլի կառավարության կողմից քարոզվող կեղծ խաղաղության և անվտանգության գաղափարին: Առավել ևս աշխարհում և մեր անմիջական սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում ո՛չ կայուն խաղաղության, ոչ էլ գլոբալ անվտանգության տեսանկյունից:
     Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին առկա խնդիրների կողքին անվտանգության, սահմանային իրավիճակի և խաղաղության հաստատման հարցերը երբեք նկատելի անհանգստություն չեն պատճառել մեր ժողովրդին: Այն ժամանակ մարդիկ մտածում էին, որ առկա հակամարտության լուծումը պետք է լիներ խաղաղ բանակցային ճանապարհով՝ բացառապես հայ ժողովրդի շահերը հաշվի առնելու և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:
     Այժմ Արցախը հանձնելու, տարածքները օկուպացնելու, անգամ` ազգային օրակարգերից հրաժարվելու գնով խաղաղություն մուրալու պարագայում՝ խաղաղության և անվտանգության հարցը դարձել է մեր հասարակության գլխավոր խնդիրը:
     Դատելով կապիտուլյանտների կողմից վարվող «քաղաքականությունից», այսպես շարունակելու դեպքում, ապագայում ևս Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը: Դա նկատելի է` ինչպես Ադրբեջանի սպառազինության ծավալներից, այնպես էլ` Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցող և սպասվող կոնֆլիկտային իրադարձություններից:
     Հայաստանին անհրաժեշտ են իրավիճակի լրջությունը սթափ գնահատող և բացառապես սեփական ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություններ»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
883 | 0
Facebook