2022 թվականի աշնանն ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն անձամբ որոշեց, որ Ղրիմի վրայով Starlink արբանյակային համակարգը չի գործարկվի Ուկրաինայի զինված ուժերի համար։ Նա դա բացատրեց` որպես «միջուկային պատերազմը կանխելու» փորձ։
Գերմանալեզու Neue Zürcher Zeitung թերթի փոխանցմամբ՝ այժմ հայտնի է դարձել, որ Մասքն, ով Թրամփի ընտրական թիմի մաս է կազմում, վերջինի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու դեպքում կարող է ամբողջությամբ անջատել Starlink-ը ուկրաինական բանակի համար՝ դրանով իսկ օգնելով քաղաքական գործչին` ավարտել պատերազմը: