Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Ուկրաինական բանակի պաշտպանությունը Դոնբասում փլուզման եզրին է. Forbes

23:00, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.
Ուկրաինական բանակի պաշտպանությունը Դոնբասում փլուզման եզրին է. Forbes

Ուկրաինական բանակի պաշտպանությունը Դոնբասում մոտ է փլուզման. այս մասին հայտնում է Forbes-ը։ Հոդվածի հեղինակի կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Ուկրաինայի զինված ուժերը կորցնեն Կրասնոարմեյսկ (ռուսական անվանումը՝ Պոկրովսկ) բնակավայրը։
     «Նրանք գուցե և այլ ելք չունենան, քան հուսահատորեն դիմադրել Պոկրովսկում... Եթե նրանք կորցնեն Պոկրովսկը, Արևելյան Ուկրաինայում նրանց պաշտպանության ողջ գիծը կարող է փլուզվել»,- ասվում է նյութում:

Բացի այդ, հրապարակման մեջ նշվում է, որ ուկրաինական կողմի փորձերը՝ Կուրսկի շրջան ներխուժելով շեղել ռուսական բանակին Դոնբասում հարձակումից, ձախողվել են։ Չնայած Ռուսաստանի տարածաշրջանում մարտերին՝ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հարձակողական գործողություններ իրականացնել։

Հարկ է նշել, որ ավելի վաղ Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ ռուսական զորքերին հաջողվել է մտնել Տրուդովոյե գյուղ, որը գտնվում է Կուրախովո քաղաքից հարավ։

4627 | 0
Facebook