Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Նշվում է, որ Վարչությունը որոշել է Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը` որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը` որպես ԲԴԽ անդամի թեկնածու։