ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը, որը ռուսաստանցիներին տարհանել է Լիբանանից, վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Օդանավում 100 ռուսաստանցի կա, այդ թվում՝ 56 երեխա, ովքեր ցանկանում էին լքել հակամարտության գոտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռն օդ է բարձրացել Բեյրութից, տարհանման պատճառն Իսրայելի և արմատական «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը:
Սա երկրորդ թռիչքն է, որով ռուսներ են տեղափոխվել Լիբանանից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև մարդասիրական օգնություն է հասցնում Լիբանան:
Ընդհանուր առմամբ, Լիբանանում կա ավելի քան 3 հազար ՌԴ քաղաքացի։ Դեսպանատան տվյալներով՝ մարտերի ընթացքում նրանց թվում զոհեր և վիրավորներ չկան։ Դիվանագետները ռուսներին կոչ են արել զգոն լինել անվտանգության հարցերում: