Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի նավթավերամշակման գործարանում
16:18, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.
Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի նավթավերամշակման գործարանում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ միջադեպը գրանցվել է պլանային վարժանքների ժամանակ։ Պատճառների մասին չի հաղորդվում: Նախնական տեղեկություններով, կա տասից ավելի վիրավոր: