«Շնորհակալություն հայտնեցի Գրիգոր Մինասյանին, հաջողություններ մաղթեցի Սրբուհի Գալյանին». Նիկոլ Փաշինյան
15:24, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.
«Շնորհակալություն հայտնեցի Գրիգոր Մինասյանին և հաջողություններ մաղթեցի Սրբուհի Գալյանին՝ Արդարադատության նախարարի պաշտոնում»,- թելեգրամյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ:
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար: