«Սրբազան պայքար» շարժումը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրառմամբ․ «Իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, իբր Բագրատ Սրբազանը արտերկիր է մեկնել ոչ միայն բուժզննման նպատակով:
Հայտնում ենք, որ և՛ «Զվարթնոց» օդանավակայանում, և՛ Հայաստանից դուրս ամենուր Սրբազանին հետևել են այսպես կոչված «օպեռները» և «գործակալները»: Այնպես որ, իշխանությունները շատ լավ տեղեկացված են, թե որտեղ է եղել Սրբազանը, ինչ հանդիպումներ է ունեցել:
Մենք շատ լավ նկատում ենք մեզ հետևողներին, մեկ-մեկ էլ ամոթանք ենք տալիս:
Տեսանյութը օտարերկրյա օդանավակայանից է»: