Հարցվածների կեսից ավելին դժգոհ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքից․ #Gallup 15:00, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ. «Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»․ Gallup-ի այս հարցը ՀՀ քաղաքացիներին ուղղվել է 3 ամիս` մայիսին, հուլիսին և հոկտեմբերին։ Հոկտեմբեր ամսվա հարցման տվյալներով՝ քաղաքացիների 34,5 տոկոսը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, իսկ 57,6 տոկոսը՝ բացասական։ Հուլիս ամսին 35,1 տոկոսն է դրական գնահատել, իսկ բացասական՝ 54,8 տոկոսը։ Մայիս ամսին վարչապետի աշխատանքից գոհ է եղել 27,8 տոկոսը, և դժգոհ՝ 59,7 տոկոսը։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից հարցվածների կեսից ավելին դժգոհ է․ Gallup Share 1754 | 0