Կոնստանտին Էռնստն Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։ Նրա կարծիքով՝ iPhone-ները «կործանել են մարդկային շփումների աշխարհը»:
Այս կարծիքը ռուսական «Առաջին ալիք»-ի տնօրենը հայտնել է «Ստեղծելով ապագան» գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ iPhone-ը «չափազանց վնասակար և հրեշավոր բան է մարդկության համար»։ Էռնստը կարծում է, որ հեռախոսները «կործանել են մարդկային կապերի աշխարհը», քանի որ դրանց տերերը «ամիսներով կամ նույնիսկ տարիներով չեն այցելում իրենց ծնողներին», նույնը` երեխաների պարագայում։
«Այսպիսով, հիմնականում, ինձ համար, օրինակ, անձամբ Սթիվեն Ջոբսը այն կերպարների շարքում է, որտեղ նրանից առաջ Ադոլֆ Հիտլերն է»,- ասել է նա: