«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգության աշխատակիցներ ունի, այո՛, Ալենը պիտի անվտանգության աշխատակիցներ ունենա, որովհետև ի պաշտոնե այդպես է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:
«Ոստիկանները պետք է հասարակական կարգը հսկեն, այո՛, իրենք պետք է շատ լինեն, որպեսզի ստիպված չլինեն կոշտ ուժ կիրառել․ էդ ի՜նչ մի բացահայտումներ եք անում․․ Մեր ոստիկաններն աշխարհի ամենալավ ոստիկաններ են, վստահեցնում եմ ձեզ․․․ Այո՛, շատ ոստիկաններ են լինելու, որպեսզի Հոկտեմբերի 27-եր, Մարտի 1-եր ՀՀ-ում տեղի չունենան»,- հավելեց ԱԺ նախագահը։