«Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտահոգություն չկա՞, որ ՔԿ ղեկավարը հրաժարական կտա և կմիանա ընդդիմադիրների շարժմանը։
«Չեմ կարծում, բազմաթիվ անգամ տարբեր պաշտոններում է եղել, հետո դուրս է եկել, ես որևիցե կասկած չունեմ»,- ասաց ԱԺ նախագահը։
Լրագրողները հիշեցրեցին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին, որը պաշտոնից հեռանալուց հետո ընդդիմադիրների հավաքներին էր մասնակցում։ ԱԺ նախագահն ասաց, թե չի ցանկանում խոսել Դավթյանի պարկեշտությունից։