«Պատմությունը ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագրի» մեջ թևեր ձևավորելն ավարտվում է հետևյալով. այդ մարդիկ դառնում են ամենաատելի և ամենացածր վարկանիշ ունեցող մարդիկ, եթե մտածում են, որ իրենք թև են կամ իրենց վարկանիշը որևէ մեկի վարկանիշից բարձր է»,- այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք խոսքն Անդրանիկ Քոչարյանի մասին է, պատասխանեց. «Ո՛չ, Անդրանիկ Քոչարյանի մասին չէ։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք մեզ մոտից ճողոպրեցին։ Տենց մարդիկ ունենք, չէ՞, որ մեզ հետ ցուցակով եկան, հետո դարձան պատգամավոր կամ պաշտոն ստացան ու որոշեցին դառնալ ընդդիմադիր։ Այդ բոլոր մարդիկ հայտնվեցին քաղաքական աղբանոցում։ Կարող եմ անուններ ասել, բայց կարծում եմ՝ կարիքը չկա»։