Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համաձայն «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով, և Երևանում նոյեմբերի 6-ին կանխատեսվում է նվազագույն ջերմաստիճանը -1…-3 աստիճանի սահմաններում, իսկ առավելագույն ջերմաստիճանը՝ +9...+11 աստիճանի սահմաններում: Արդյունքում ստացվում է օդի միջին օրական ջերմաստիճանը կլինի +4…+5 աստիճան։
Միջազգային փորձը փաստում է, որ եթե օդի միջին օրական ջերմաստիճանը +7 աստիճանից ցածր է, անհրաժեշտ է անցում կատարել ամառային անվադողերից ձմեռայինի, քանի որ ամառային անվադողերը նույնիսկ չոր եղանակի դեպքում օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում կորցնում են իրենց ֆիզիական և արգելակման հատկությունները:
Ժամանակն է անցում կատարել ձմեռային անվադողերի»: