Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«ՔՊ-ն հերթական անգամ խաբեց՝ չներդնելով ապահովագրության համակարգը»․ Ոսկան Սարգսյան

12:12, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.
«ՔՊ-ն հերթական անգամ խաբեց՝ չներդնելով ապահովագրության համակարգը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը և ընդդիմությունը մոռացել են բնակչության սոցիալական ծանր բեռի մասին։
     Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր, վերջինիս հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, ուր մեծարել է սոցիալական աշխատողներին, նշելով․ «Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ նվիրվածության և ջերմության համար, որը դուք բերում եք մեր հասարակությանը։ Հավատում եմ, որ ձեր հույսն ու հավատը լավագույն արդյունքներ են ապահովում, իսկ ձեր աշխատանքը հպարտություն է առաջացնում բոլորիս մեջ»։ Տավուշի մարզում սոցիալական վիճակը, ինչպես ողջ Հայաստանում, ծանր է։ Տավուշի մարզպետարանի կուշտ պաշտոնյաները «մանր են բրդում» մարզի աղքատ, սոցիալապես անապահովներին։ 2023 թվականին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները, չգիտես, թե որ ձեռքբերումների, հաջողությունների համար, պետբյուջեից 71 միլիոն 960 հազար դրամ պարգևավճար են ստացել։ Մարզպետարանը մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին, որպես դրամական աջակցություն, պետբյուջեից փոքր գումարներ է հատկացնում, այդ որոշումները չեն հրապարակվում, գաղտնի են, դրանցում չկան օգնություն ստացողների անունները, ստացած գումարի չափերը։ Նիկոլ Փաշինյանը խաբել է Հայաստանի 3 միլիոն վարչապետերին՝ հպարտ քաղաքացիներին։ Նա ընդդիմադիր եղած ժամանակ պայքարում էր Հայաստանում պադավատապետության դեմ, հիմա նրա կին Աննա Հակոբյանը, ով պետական պաշտոնյա չէ, պետբյուջեի գումարներով գնված 134 հազար դոլարանոց նոր, շքեղ ավտոմեքենայով է տեղաշարժվում։ Հայաստանի հիվանդանոցները լի են ծանր հիվանդ, ֆինանսական ծանր վիճակում գտնվող, հուսահատ մարդկանցով։ ՔՊ կուսակցությունը հերթական անգամ խաբեց հայաստանցիներին, այդպես էլ չներդնելով պետական պարտադիր պետական ապահովագրության համակարգը։ Թվում է, թե այս իրավիճակում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը տեր կկանգնի սոցիալապես անապահով մարդկանց ու նրանց ծանր հոգսերին, սակայն դա տեղի չի ունենում։ Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը մոռացել են բնակչության սոցիալական ծանր բեռի մասին, իրենց գործողություններով այն չեն թեթևացնում։ Հետո էլ ասում են՝ ինչո՞ւ են Հայաստանից արտագաղթում»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
861 | 0
Facebook