Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Այս երեք օրվա պատկերը ցույց տվեց, որ քաղաքացիները կողմ են բարեփոխումներին»․ Սուրեն Գրիգորյան

10:18, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.
«Այս երեք օրվա պատկերը ցույց տվեց, որ քաղաքացիները կողմ են բարեփոխումներին»․ Սուրեն Գրիգորյան

«Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ծրագրի և միասնական տոմսային համակարգի ներդրման մաս է։ Այն ընդհանուր առմամբ ուղղված է ուղեվարձի վճարումն ավելի թափանցիկ դարձնելուն ու մեր քաղաքացիների համար հանրային տրանսպորտից օգտվելու քաղաքակիրթ գործընթաց ապահովելուն»,- այսօր Երևանի քաղաքապետարանում ընթացող խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ հանրային տրանսպորտի վճարման նոր համակարգի ներդրման շնորհիվ շաբաթ և կիրակի օրերին հասույթը 5 և 4 մլն դրամով ավելացել է։ «Այն պատկերը, որն այս երեք օրվա մեջ տեսնում ենք, հուշում է, որ մեր հաղորդագրությունները քաղաքացիներն ըմբռնել են և կողմ են բարեփոխումներին»։

Տիգրան Ավինյանը, ամփոփելով ասվածը, հայտնեց, որ քննարկումներ են եղել Կենտրոնական բանկի հետ և շուտով կլուծվի նաև բանկային քարտերով վճարում կատարելու տարբերակը։ «Այս ընթացքը ցուց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումը երևանցիների մոտ կա։ Այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի։ Այն օգտագործման մեջ բարդ չէ, վճարման մեթոդները բազմազան են, ամեն մեկն իրեն հարմար վճարման մեթոդը կգտնի։ Առաջիկայում կանդրադառնանք արտոնյալ խմբերին, որոնք հանրային տրանսպորտից օգտվելիս ունենալու են զեղչային համակարգ»,- հավելեց Ավինյանը՝ նշելով նաև, որ մետրոյում արձանագրված կուտակումները կապ չունեն միասնական տոմսային համակարգի հետ, խնդիրը շարժակազմի սղությունն է։

2090 | 2
Facebook