Քանյե Ուեսթն ավարտել է աշխատանքը վավերագրական ֆիլմի վրա, որը կոչվում է In «Who's Name» («Ո՞ւմ անունով»): Ֆիլմն արժեցել է 1 միլիարդ դոլար և նկարահանվել է վերջին վեց տարիների ընթացքում, հայտնում է Variety-ն։
Աղբյուրի համաձայն, ֆիլմում կներկայացվեն նախկինում չհրապարակված բազմաթիվ կադրեր, իսկ ինքը՝ Ուեսթը, խոստանում է 2021 թվականին իր անունը Յե փոխելուց հետո յուրօրինակ տեսակետ ներկայացնել իր հասարակական կերպարանափոխության վերաբերյալ։ Ֆիլմի գովազդային տեսահոլովակի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 7-ին։
Վերջին տարիներին Ուեսթն ավելի քիչ հայտնի է դարձել իր երաժշտությամբ և ավելի շատ՝ մի շարք միջադեպերով, գրում է Variety-ն։ Այսպիսով, կարելի է հիշել նրա ամուսնալուծությունը Քիմ Քարդաշյանից, 2020 թվականի անհաջող նախագահական արշավը և մի քանի հակասեմական հայտարարություններ, որոնց պատճառով նա կորցրել է պայմանագրեր։