Սաուդյան Արաբիայի մի շարք շրջաններում շարունակվում են հորդառատ անձրևները՝ ամպրոպով և կարկուտով, տեղ-տեղ նաև ձյուն է տեղացել։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը եղանակային նախազգուշացում է տվել և քաղաքացիներին խորհուրդ է տվել նախազգուշական միջոցներ ձեռնարկել, քանի որ հորդառատ անձրևները սպասվում են մինչև երկուշաբթի, հաղորդում է The Gulf News-ը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի հյուսիսային սահմանային շրջաններում նոյեմբերի 2-ին սկսվել են հորդառատ անձրևներ և ամպրոպներ, որոնցից ամենաուժեղը եղել է Ռաֆհայի նահանգում և նրա հարակից շրջաններում։