Ադրբեջանցի ևս մեկ բարձրաստիճան գեներալ` կադրերի վարչության պետ, գեներալ-մայոր Էլչին Խալիլովն ազատվել է աշխատանքից։
Վարչության նոր ղեկավար է դարձել գնդապետ Ազեր Հեյբաթլին։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Խալիլովի եղբայրը՝ Ֆուադ Խալիլովը, զբաղեցրել է Բարձրագույն ռազմական դպրոցի ֆինանսական բաժնի պետի պաշտոնը և հարցաքննվել է Ադրբեջանի ՊՆ համակարգում 143 մլն մանաթի գողության մասին աղմկահարույց կոռուպցիոն գործով։