Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

Համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ավատարը

18:30, կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ.
Համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ավատարը

Արմեն Աշոտյանի աջակիցները հայտարարություն են տարածել որում ասվում է. «Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։
     Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդման և այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։
     Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է զլմների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից, բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա կարճ շփումից։
     Ուստի ավատարի միջոցով Աշոտյանի համակիրները փորձելու են որոշակի այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծել հասարակության հետ։
     Ի դեպ, սա մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար գործիչները մարմնավորվում են ավատարով»։

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
5766 | 1
Facebook