Սաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի Հայաստան
Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Վերջինս Նյու Յորքում տեղակայված Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է, բացի այդ նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (NCUSAR) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ։ 2018 թվականին վերջինս իր կնոջ՝ Արքայադուստր Սորա բինթ Սաուդ Ալ Սաուդի հետ հիմնադրել է Ahyaha հիմնադրամը, որի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերն աջակցում են սոցիալական զարգացմանը, կանանց հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ նպատակների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |