«Նման եզակի բներով տարեց բույսերը քաղաքի պատմության մասն են»․ Քրիստինա Վարդանյան
16:24, կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ.
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Երևանյան չխնամված «ծերուկը»։ Շատ լավ կլինի, որ նրան էլ հարգեն ու Ագաթանգեղոս փողոցում աճող խաղողի վազի նման ամրացնեն, նաև գրագետ խնամքով ապահովեն։ Նման եզակի բներով տարեց բույսերը քաղաքի պատմության մասն են, կենդանի հուշարձան։ Բույսը օգնություն է խնդրում, պարզ երևում է»։