«Յուրաքանչյուր տարի «Եռաբլուր» այցելելուց արձանագրում ենք, որ այս հակապետական ու հակաազգային ռեժիմի ջանքերով ոտնահարվում են անկախության նվաճումները, ազգային արժեքներն ու մեր նահատակների թափած արյունը»,- հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Ի՞նչ պետք է անել․ պետք է գնալ ամենադժվարին ճանապարհով, որով գնացել են Աշոտ Նավասարդյանն ու նրա ընկերները։ Դա ազգային պետականության ստեղծման, ազգային պետության, անկախության գաղափարներին նվիրված լինելն է, չպետք է շեղվել այդ գաղափարներից»,- հավելել է նա։