Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Տուրիզմի հերը ևս անիծված է»․ Վահե Սարգսյան

16:48, կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ.
«Տուրիզմի հերը ևս անիծված է»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «@Sputniklive-ը պարզել է, թե հանգստի որ ուղղություններն են ամենահայտնին դարձել գալիք Ամանորյա տոներին ռուսների համար։ Բերված սանդղակը շոկային է` Հայաստանը չկա ցանկում։ Ու դա դեռ հերիք չի, Ադրբեջանն էլ 3-րդ տեղում է։ Պարզ է` խնդիրը քաղաքական է (տուրիզմով զբաղվողները դա կոնկրետ փաստերով ասում են)։ Պարզ է նաև` ով է այս խայտառակ պատկերի թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն, ում լակոտակրատիայի պատճառով ովքեր են պատժվում, և ինչպիսի կարևոր ոլորտ է հայտնվում կրախի առջև։
     Համեմատության համար ասեմ, որ 2021-ին ՀՀ-ն 2-րդ տեղում էր (տե՛ս կողքի սանդղակը): Հասկանո՞ւմ եք` ինչ է կատարվում, և ինչ տխուր վիճակում են տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները Հայաստանում (տուրընկերություններ, հյուրանոց, ռեստորան, վարձով տներ, տաքսիներ, սնունդ և լիքը այլ հարակից ծառայություններ)։
     Տուրիզմի հերը ևս անիծված է. ոլորտը Նիկոլի գիշատիչ խմբակի ձեռքում է»։

«Տուրիզմի հերը ևս անիծված է»․ Վահե Սարգսյան
«Տուրիզմի հերը ևս անիծված է»․ Վահե Սարգսյան

Աղբյուրը` Վահե Սարգսյան
4866 | 0
Facebook