ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ արևմտյան, ուկրաինացի, վրացի, ընդդիմադիր մտածող ռուս քաղաքական վերլուծաբաններ և հայ կեղծ արևմտամետներ իրենց հիմար լինելու պատճառով կամ միտումնավոր չեն ընդունում, որ Հայաստանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ավելի ռուսական գաղութ և ռուսամետ են, քան Վրաստանն իր «Վրացական երազանքով»:
նիկոլի Հայաստանը արդեն 6.5 տարի է մնում է ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում, ԱՊՀ-ում, պահում է իր տարածքում ռուսական բազան, ռուսական ՖՍԲ զորքեր և ՀՀ բանակում և ԱԱԾ-ում լծվաց են ռուսական գործակալներով:
Իսկ «Վրացական երազանքը», որքան էլ, որ ռուսական շահերը սպասարկող չլինեն, իրենց օրոք Վրաստանը դարձել է ԵՄ անդամության թեկնածու:
Միայն սառը փաստեր»։