«Պատերազմի արդարացի լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»․ Հաքան Ֆիդան
12:36, կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ.
Ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի երկրի տարածքային ամբողջականության հիման վրա, Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ «Պատերազմի արդարացի լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է նա։ Ֆիդանի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփման եզրեր գտնելու որոնումները շարունակվում են։