«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի գրառումը․ «Խարկով գյուղի, փշալարերի ներսում հարյուրավոր անմշակ մնացած վարելահողերի մկները կարծում եմ անտեղի են մեր աշնանացանին ու մեզ պատերազմ հայտարարել։ Միևնույն է մենք առավել պնդաճակատ ենք դուրս գալու։ Այս աշնանը արդեն երրորդ անգամ ենք մկնդեղ դնում՝ գույնզգույն, ձեթով և շաքարավազով խառնած։ Ընկերներիցս ոմանք ասում են, թե մեր դրածը ավելի շուտ վիտամին է մկների համար, բայց մենք համառորեն շարունակում ենք պարկերով ցորեն գնել, մկնդեղ գնել ու ցրել դաշտերով մեկ․․․»։